Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Շղթայական ու իրար հաջորդող ռազմավարական սխալներ

Շղթայական ու իրար հաջորդող ռազմավարական սխալներ
12.08.2026 | 13:24

Զանգեզուրի միջանցք-ԹՐԻՓՓ-ի գործարկման շնորհիվ Բաքուն իր քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստանում առավելապես կոնսոլիդացնել Նախիջևանի աշխարհագրական, ռազմա֊քաղաքական, ենթակառուցվածքային, էներգետիկ ու տնտեսական ողջ պոտենցիալը` այն ամբողջապես ինտեգրելով Ադրբեջանի մնացած տարածքի հետ, էապես բարձրացնելով տարածաշրջանում Նախիջևանի աշխարհաքաղաքական արժեկշիռը։ Այս հանգամանքն իր հերթին է՛լ ավելի կցեմենտի կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի սուբ-հեգեմոնիկ դերն ու գերակա դիրքը։

Մինչդեռ, 1992-ից 2000-ականները այն դոտացիոն ռեգիոն էր, նեգատիվ պարտավորվածություն, անգլերեն ասած` liability, եթե կուզեք` ավելորդ «գլխացավանք» Ադրբեջանի համար, քանի որ, գիտակցաբար, թե անգիտակցաբար, Հայաստանն այն պահում էր «ռազմավարական ստվերում»` ճնշելով դրա պոտենցիալն Ադրբեջանի համար։

Հիմա դիտարկում ենք ֆունդամենտալ այլ պատկեր, ըստ էության, հակառակ իրականություն։ Ու այս ամենն իրականություն դարձավ մասամբ հայերի շղթայական ու իրար հաջորդող ռազմավարական սխալների պատճառով։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ